ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Ներկա պահին կուտակումներ չկա, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով, բոլոր միջոցներով հետևում է հակառակորդի շարժերին։ Այս մասին այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյան և հավելեց, որ այս պահին օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։
Ասրյանը անդրադարձավ նաև Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերին, նա նշեց․ « Շփման գիծը իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ եթե հակառակորդը ունի 20 դիրք մի այդքան էլ, թվերը չբացազատեմ, մենք ունենք»։
«ՀՀ ԶՈՒ-ն ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրված խնդիրները»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ