ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու համար քարոզչական ֆոն է ուզում նախապատրաստել։ Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հայկական կողմը փորձել է Չինարի գյուղի կողմից քառակոպտերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնել Ադրբեջանի Թովուզի շրջանի Էսրիկի բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Հայտնում են, որ իբր անօդաչու թռչող սարքը վնասազերծվել է հատուկ տեխնիկական միջոցներով։
--00—ԼՀ