ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Եգիպտոսը Իսրայելից պահանջել է դադարեցնել Գազայի հատվածի բնակիչներին սովի մատնելը, իսկ Եգիպտոսի ԱԳՆ-ն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։
«Եգիպտոսը Իսրայելից պահանջել է դադարեցնել Գազայի հատվածի բնակչության համընդհանուր պատժի քաղաքականությունը, ներառյալ շրջափակումը, սովը, անկանոն հարձակումները խաղաղ բնակչության վրա և ենթակառուցվածքների ոչնչացումը», - ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ:
Եգիպտոսը կրկին զգուշացրել է Իսրայելին Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության իրականացման վտանգների մասին։
--00—ՅՄ