ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մարտի 18-ի նիստում ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության եւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում, այլ հարցերի թվում, կներառվեն Հայաստանին աջակցությունը Եվրամիության կողմից եւ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։
--00—ԼՀ