ՀՀ-ի և Ֆրանսիայի նոտարական մարմինները քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

l-0x54wh-1280x745z-0.6141

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Ներկայացվել են Հայաստանում նոտարական համակարգի վերջին բարեփոխումները: Մասնակիցների կողմից կարևորվել է հատկապես նոր էլեկտրոնային գործիքի ներդրումը, որի միջոցով բանկերը, վարկային կազմակերպությունները և մի շարք այլ կազմակերպություններ կարողանում են մինչև 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով դիմել նոտարներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել և զարգացնել համագործակցությունը նոտարական համակարգի հետագա բարեփոխումների և քաղաքացիներին առավել բարձր որակի ծառայությունների մատուցման շրջանակում:

--00—ՅՄ