Դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և  զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

951.j

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և  զարգացման համար։ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, նախալեռնային շրջաններում աշնանացանը գտնվել է  ցողունակալման փուլում, որոշ լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է։

Արարատյան դաշտում դեղձենին ծաղկել է, դիտվել է խաղողի վազի հյութաշարժ: Նախալեռնային շրջաններում հնդավորների բողբոջները բացվել են։

--00—ԼՀ