ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Տիչինայի փողոց)։
❗️Մասնավորապես՝
📍 սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող նյութերից, խոհանոցի դռան և օդափոխության համակարգի մոտ առկա են եղել անհարթություններ և բացվածքներ,
📍 առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որպեսզի կանխարգելվեն կամ նվազեցվեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
📍 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սեղանը չի պահվել նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են եղել և առկա են եղել կոռոզիայի հետքեր,
📍 խոհանոցում առկա դարակաշարը պատշաճ մաքրված ու ախտահանված չի եղել։
❌ Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։
--00—ԼՀ