ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Ոստիկանները Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ակցիաների արդեն 48 մասնակիցների՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Այս մասին 24News-ին հայտնում են ՆԳՆ լրատվականից:
ՆԳՆ-ից հայտնեցին նաև, որ այս պահին փակ փողոցներ չկան։
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, քաղաքացիները ինքնաբուխ փակում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում գտնվող փողոցներ, ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացիներին։
--00—ՅՄ