Ուղղաթիռի վթարից զոհված մարդկանց մարմիններն ուղարկվել են Թավրիզ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

4.

Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից զոհված բոլոր մարդկանց մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական գործողությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է  իրանական Կարմիր մահիկը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

--00—ԼՀ