ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Փաշինյանը` լոմը ձեռքին, պետության հիմքերը քանդում է, վերջնականապես ուզում է ավարտել Երրորդ Հանրապետության էջը, դարձնել «էրմինիստան»։ Անկախության հռչակագիրը մեր անուն, ազգանունն է, մեր ծննդականը, վաղն էլ կասի, քանի որ հայ են մեզ կոչում, դա սպառնալիք են համարում Ադրբեջանն ու Թուրքիան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Բանակը մինչև 2018 թվականը եղել է մեր անվտանգության հենասյունը։ «Վայ» այն պետությանը, որի անվտանգությունը հիմնված չէ բանակի վրա։ Կամ ասում է, թե բանակը կուչ եկած է եղել, ո՞վ է կուչ եկած եղել՝ Ռոբերտ Աբաջյա՞նը, Մանվել Գրիգորյա՞նը, թե՞ Վազգեն Սարգսյանը։ Դու ու ՔՊ-ն եք կուչ եկած, որ Էրդողանի գիրքը դնում եք դոշին։ Բա որ բանակը կուչ եկած էր, ինչու էիր 72 հոգու «Մարտական խաչ» տալիս, բա ինչի էիր ասում՝ տարածաշրջանի ամենահզոր բանակն է»,- ընդգծեց Շարմազանովը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՍՊ