Ոստիկանության վայրագությունների ֆոնին զորքերի հրամանատար Բաբայանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ա.

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ վաղ առավոտից մեկնարկած խաղաղ բողոքի անհնազանդության ակցիաներին ի պատասխան՝ ոստիկանությունը բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառում: Այս պահի դրությամբ 240 քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում նաև՝ անձեռնմխելի, առաջնային մանդատ ունեցող պատգամավոր: 

Ոստիկանության զորքերի հրամանատարներից ոստիկանության գնդապետ Սարգսյանի հրամանով վաղ առավոտից «մաքրում», «հավաքում են» քաղաքացիներին անգամ, երբ նրանք մայթին են կանգնած ու որևէ գործողության չեն մասնակցում: 

Սարգսյանն առանց վերադասի` ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ցուցման դժվար թե «հավաքել, մաքրելու» հրաման տար: 

24News-ին հայտնի դարձավ, որ զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն օրերս Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներկայացվել է գեներալ-մայորի կոչում ստանալու, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը:

Մերի Մանուկյան

--00—ԼՀ