ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, հայկական մշակույթի զարգացմանգործում մեծ ավանդի համար կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Որոշումը միաձայն հաստատվել է Երևանի ավագանու նիստում։
Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։