ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Նիկոլ Փաշինյանը չգալու երկու պատճառ ունի՝ կամ դրսից թելադրանք կա, սահմանից այն կողմ երկիր կա, կամ տոնը աղերս չունի «իրական» Հայաստանի հետ։ Արձանագրենք փաստը, որ նա այստեղ չէ ու վերջ։ Այս մասին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը՝ խոսելով Հանրապետության տոնի առթիվ Փաշինյանի այցի մասին, որը տեղի չի ունեցել։
«Մենք այստեղ ենք ուխտագնության, մեզ համար սրբավայր է Սարդարապատը»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ