Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

իր.

Իրանում սկսվել է արտահերթ նախագահական ընտրությունների գրանցումը։ Առաջին երկու ժամում գրանցվելու հայտ է ներկայացրել 30 թեկնածու՝ հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Գրանցման հնգօրյա ժամկետից հետո Պահապան խորհուրդը, որը վերահսկում է ընտրությունների անցկացումն ու նախապատրաստումը, կսկսի նախագահի թեկնածուների փաստաթղթերի ուսումնասիրությունը։

Ստուգման գործընթացը կտևի 7 օր, այնուհետև թեկնածուներին կտրվի մոտավորապես երկու շաբաթ քարոզարշավ իրականացնելու համար: Պահապան խորհուրդը հունիսի 11-ին կհրապարակի թեկնածուների ցուցակը։

--00—ԼՀ