ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Իրանի խորհրդարանի (Իսլամական խորհրդի) նախագահ Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆը գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Ընդհանուր առմամբ այս պահին գրանցված է 60 մարդ, որից 3-ը կանայք են։
Թեկնածուների թվում են խորհրդարանի նախկին խոսնակ Լարիջանին, երկրի նախկին նախագահ Ահմադինեժադը, Թեհրանի քաղաքապետը, Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները, այլ գործիչներ, ինչպես նաև նախկին և ներկա պատգամավորներ:
Գրանցման գործընթացը կշարունակվի մինչև տեղական ժամանակով ժամը 18:00-ն։
--00—ԼՀ