Փաշինյանի հետ քննարկեցի Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան. Ֆինլանդիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

74445645_0_0_3072_1728_1920x0_80_0_0_7c9470a14b0982f32373d76620fa2a2f

Լավ զրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկեցինք Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը և մեր երկրների երկկողմ հարաբերությունները: Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Մտքեր փոխանակեցինք նաև Շվեյցարիայում կայանալիք՝ Ուկրաինայում խաղաղության գագաթաժողովի վերաբերյալ»,- նշել է նա։

--00—ՅՄ