ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախթիսահարի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Երկրի նախկին նախագահի մոտ հիվանդությունը յաստատվել է մարտի 23-ին։ Ախթիսահարի ինքնազգացողությունը լավ է։
Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ նախկին նախագահի կինը վարակվել է կորոնավիրուսով:
Մարտի Ախթիսահարը ծնվել է 1937 թվականի հունիսի 23-ին: Նա Ֆինլանդիայի նախագահն էր 1994-2000 թվականներին: