ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը «տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ»։
Նա նշել է, թե այս հարցը ժամանակ առ ժամանակ արծարծվում է. «Նման քննարկումների առկայությունը հայ հասարակության մեջ հուշում է, որ հայաստանյան պետությունն ու հասարակությունն «իրենք են ճանաչում այդ փաստերի առկայությունը որպես իրենց համար վնասակար»»,- նշել է նախարարը։
--00—ՅՄ