ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Ուզում եմ կոչ անել մեր ժողովրդին, որպեսզի ժամը 15:30-ին այստեղ լինեն, որովհետև ԱԺ-ում 16:00-ին խորհրդի նիստ է լինելու, պիտի անցնենք մեր խնդիրների կատարմանը։ Այս մասին Բաղրամյան պողոտայում 24News-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարում է պետական պահպանության շենքերի գրավման մասին, Սրբազանն ասաց, որ այդ շենքերը մերն է, գրավելու կարիք չունեն․ «Բայց հաշվի առնելով ԱԳՆ-ի դիմաց իրենց ցուցաբերած վարքը, հատկապես մի քանի ղեկավար կոչվածների, ամեն ինչ պարզ է արդեն, ամբողջ գործողություններն ապօրինի են։ Մենք մեր օրինական պահանջն իրականացնելու ենք»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ