Ոստիկանությունը նաև բեկորային նռնակներ է կիրառել մեր դեմ. փաստեր կան. Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը նաև բեկորային նռնակներ է կիրառել մեր դեմ, բոլոր վնասվածքները բեկորային են, հավաքել ենք փաստերը և պետք է փորձաքննության հանձնենք, որպեսզի հասկանանք, թե ինչ միջոցներ են, որովհետև երեկ խոսակցություններ կային, որ դրանք թուրքական միջոցներ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Կառավարություն չկա Հայաստանում, սա թղթի վրա կեղծ կառավարություն է, ուղղակի նստած են այս շենքում և տզրուկի պես խմում են մարդկանց արյունը, երկիրը մատնել են աղետի»,-ասաց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ