Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Լոնդոնում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

յ.p

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, թագուհի Կամիլան և Ուելսի արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում ողջունել են Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին և նրա կնոջը, որոնք սկսել են իրենց եռօրյա պետական այցը Միացյալ Թագավորություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Կայսերական զույգին ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը, ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։ 

Կայսեր և կայսրուհու այցն ուղղված է Միացյալ Թագավորության և Ճապոնիայի միջև ռազմական, գիտական և մշակութային կապերի ամրապնդմանը։ 

Սա 1998 թվականից ի վեր Ճապոնիայի կայսեր առաջին այցն է Մեծ Բրիտանիա։ 

--00—ԼՀ