ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24 News
Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի։
Ձերբակալվածներից 15-ը մեղադրվում են սոցիալական ցանցերում թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) քարոզչությամբ զբաղվելու, իսկ 2-ը՝ ՔԲԿ-ին անդամակցելու մեջ․ գրել է Ermenihaber.am-ը։
Հայտնի է, որ ձերբակալվածների մեջ են մտնում նաև Թորբալը և Քարաբաղլար շրջանների ղեկավարները, որոնք քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են։
Թուրքական ոստիկանությունն այժմ միջոցառումներ է ձեռնարկում ևս 3 հոգու ձերբակալման ուղղությամբ։
--00—ՄՀ