ԵՄ-ն ՀՀ-ի պես աղքատ բարեկամների կարիք չունի, նոր անդամը պետք է քիչ պրոբլեմ ստեղծի միության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

ԵՄ-ին անդամակցելը երկար պրոցես է, նրանք չեն վերցնում աղքատ բարեկամներ, որ տիրություն անեն որպես քաղաքական որբեր, նրանց անդամակցողը պետք է քիչ վնասներ ու պրոբլեմներ ստեղծի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հանրային գործիչ Սուրեն Սահակյանը։ 

«Փաշինյանն իր տգեղ շրջապատի մեջ ողջամիտ է երևում, քանի օր է լուրջ - լուրջ քննարկում են ԵՄ-ին միանալու հարցը, բայց Փաշինյանը գիտի, որ չափորոշիչներին չենք համապատասխանում, դրա համար էլ հանրաքվե անելու անհրաժեշտություն չկա։ ՀՀ-ն ժողովրդավարության առումով հետ է գլորվում, շուտով ընտրություններ կեղծելու անհրաժեշտություն կառաջանա»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ