ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

գ.p

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան  առաքելությունը հայտարարում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստան սպասվող այցի մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Իր այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ողջ հայության օգտագործելու համար: 

Նա նաև կհանդիպի տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:

--00—ԼՀ