Էրդողանը Օլիմպիական խաղերի միջադեպի համար պատրաստվում է զանգել Հռոմի պապին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

էր.jp

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդարդարձել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը, խոսելով արարողության ժամանակ բեմադրված «Խորհրդավոր ընթրիքի» տեսարանին, այն անվանել է խայտառակ և նշել, որ դա վիրավորանք էր ոչ միայն կաթոլիկ համայնքի, ոչ միայն քրիստոնյաների, այլև իրենց համար:

«Առաջին իսկ հնարավորության դեպքում զանգելու եմ հարգարժան Պապին (Հռոմի պապ-խմբ.): Ես ներկայացնելու եմ քրիստոնեական աշխարհի, բոլոր քրիստոնիաների նկատմամբ իրականացված անբարոյականությունը»: 

Հիշեցնենք, որ Փարիզի Օլմիպիական խաղերի  բացմանը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացվել էր  որպես ծաղրանմանակում՝ տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով։

Հուլիսի 30-ին այն դատապարտել էր նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: 

--00--ԼՀ