Պապոյանը «Գյումրիի սելեկցիոն կայանում» ծանոթացել է սերմնանյութի պատրաստման գիտաարտադրական ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

նա

Օգոստոսի 7-ին Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ։ Նախարարին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ, Անի, Աշոցք և Ախուրյան համայնքների ղեկավարները։ 

 Նախարարը շրջել է կայանի տարածքում, ծանոթացել կլիմային հատուկ բարձր բերքատվություն ապահովող սերմնանյութերի պատրաստման գիտաարտադրական ընթացքին, ուսումնասիրել կայանում առկա խնդիրները և առաջարկել լուծման հնարավոր ուղիներ։ 

Նախարարն ու «Գյումրիի սելեկցիոն կայան»-ի տնօրենը քննարկել են ընկերության հետագա անելիքները։ Զրույցի ընթացքում կարևորվել է սելեկցիոն կայանի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև ուրվագծվել է կայանի զարգացման տեսլականը։

 Գևորգ Պապոյանը շրջել է նաև կայանի դաշտերում, ծանոթացել իրավիճակին։

--00--ԼՀ