Բացահայտվել է բջջային ցանցի կայանից կատարված գողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News       

կայան

Հունիսի 4-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը բջջային օպերատորներից մեկին պատկանող Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում տեղակայված կայանից գողացել են էլեկտրական մարտկոցներ:

Հունիսի 5-ին ոստիկանության ՔՈԳՎ, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտկոցների գողությունը կատարել են 37 և 23-ամյա տղամարդիկ։ Նրանք գողոնն իրացրել էին Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի գունավոր մետաղների ընդունման կետում:

Տղամարդիկ հայտնաբերվել, բերման են ենթարկվել բաժին և տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախապատրաստվում են նյութեր: --0—ՄՀ