ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է դառնալ «Արքայական» ակումբի պատմության ամենաշատ գավաթ նվաճած խաղացողը։
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում, եթե «Ռեալին» հաջողվի հաղթել «Ատալանտային», ապա փորձառու խաղացողը կդառնան «Սերուցքայինների» կազմում երբևէ ամենաշատ տիտղոս նվաճած խաղացողը։
Խորվաթացին այս պահին մադրիդյան գրանդում նվաճած գավաթների քանակով առաջին տեղն կիսում է արդեն ակումբից հեռացած Նաչո Ֆերնանդեսի հետ. երկուսն էլ ունեն իրենց ակտիվում 26 գավաթ։ Դանի Կարվախալը, Կարիմ Բենզեման և Մարսելոն Մադրիդի «Ռեալի» կազմում նվաճել են 25-ական գավաթ։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ» — «Ատալանտա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին, ժամը 23։00-ին։
--00—ՅՄ