Հայաստանի ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ Երևանի դեսպանատունը «ձվահարելու» պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

11

Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատունյանը հրավիրվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն Երևանում Բելառուսի դեսպանության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ու դրան հաջորդած ջվեր ու լոլիկներ նետելու պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։ 

"«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչությանը հասցված վնասի և Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին, որպեսզի կանխվի այդ արարքը», - ասել. է նա։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արման Բաբաջանյանն ու մի խումբ անձինք բողոքի ակցիա էին իրականացրել Բելառուսի դեսպանատան մոտ՝ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների կապակցությամբ։ Նրանք պահանջել են խզել դիվանագիտական հարաբերությունները Մինսկի հետ, ինչպես նաև երկրից դուրս հանել դեսպանին։ 

Ակցիայի վերջում նրանք լոլիկներ ու ձվեր են նետել դեսպանության շենքի վրա։ Ավելի վաղ Լուկաշենկոն "Россия 1" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վիրավորական շեշտադրումներով քննադատել էր ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, հայտարարել, թե «ու՞մ են պետք հայերը բացի մեզնից» և որ «Մակրոնից հետո այդ Հայաստանի մասին Արևմուտքը կմոռանա»։

 

 

--00—ԱՊ