ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Նարեկ Սարգսյանը ծնվել և ապրում է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը մի քանի ամսվա ծառայող էր։ Նարեկը հրազենաբեկորային վիրավորում է ստացել թևի շրջանում։
«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի մասին տեղեկանալուց հետո Նարեկը որոշել է մասնակցել ծրագրին։ Կողմնորոշման ճամբարի արդյունքում մշակել է անհատական զարգացման պլան, որն էլ, հիմք ընդունելով, մասնակցել է բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացի ու ներկայացրել ավտոսպասարկման կետ հիմնելու բիզնես պլան։ Սեփական սպասարկման կետն ունենալու համար Նարեկին մի շարք սարքավորումներ ու գործիքներ էին անհրաժեշտ, ինչն էլ ստացել է հիմնադրամից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
--00—ՅՄ