ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Արցախի պետականությունը հանդիսանում է երաշխավորը՝ համախմբելու ժողովրդին, որոնք տվել են այդ քվեն պետականության ստեղծման առաջին օրից, և նրանք, ովքեր հանգչում են այստեղ, նրանք նույնպես վկայել են։ Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափված արյունն է և մենք բարոյական ու իրավական իրավունքը չունենք ոչ միայն չսատարելու, այլ նաև մեր մտքով անգամ չպիտի անցնի, որ Արցախի պետականությունը կարող է հարցականի տակ լինել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Խոսելով Ադրբեջանի կողմից Արցախում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին, Սրբազանը նշեց․ «Պատմամշակութային հուշարձանների անվտանգությունը կարող է հոգալ միայն ու միայն արցախահայության վերադարձը»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ