ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Մի իշխանություն, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ի՞նչը շնորհավորի, եթե հրահանգեր մեզանից էլ լավ տեքստեր կգրեին սեպտեմբերի 2-ի մասին, իրենց ամբողջ քաղաքական գործունեությունը դեմ է արցախյան շարժման իդեալներին, դեմ են արցախյան հերոսամարտին, հիմա ի՞նչը շնորհավորի, իրենց համար Արցախ չկա, Հայաստան էլ չկա, ընդամենը աթոռատեղ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Խոսելով Փաշինյանի վերջին ասուլիսի մասին, Շարմազանովը նշեց, որ տեսել են Ալիևի, Հաջիևի, Բայրամովի արձագանքները այդ ասուլիսին․ «Փաշինյանն ասաց, որ պատրաստ է համաձայնեցված կետերի շուրջ կնքել պայմանագիրը, Բաքվից ասացին` «давай до свидания»»,-ասել է նա՝ նշելով՝ եթե Կիրանցում անվտանգ է ինչո՞ւ չի կնքվում խաղաղության պայմանագիրը, ինչո՞ւ Ադրբեջանը դուրս չի եկել ՀՀ օկուպացված տարածքներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ