Փաշինյանի որոշմամբ Գրետա Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1626261859_l-0x0wh-786x458z-1

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի մշտադիտարկման բաժնի պետ Գրետա Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Գրետա Նորիկի Մնացականյանին 2024 թվականի սեպտեմբերի 3-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի մշտադիտարկման բաժնի պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ28-23.2-Ղ3-4) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

--00—ՅՄ