ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է Գյումրու համայնքապետարանի Անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով Գյումրի համայնքի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Արթուր Պապիկյանինև իր ղեկավարած բաժնի աշխատակիցներին:
--00—ՅՄ