Որպեսզի Փաշինյանը Կիրանցի դպրոցը բարետես տեսնի, բանվորներ են բերել, օրական 25 հազար դրամ վճարել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

438add4be7ad2105a34b12144e8ab6fb.thumb_

Սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կիրանցի նորակառույց դպրոց։ Կիրանց գյուղից լրագրողիս հայտնեցին՝ որպեսզի նոր ձևավորված սահմանից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցի շրջակայքի բարեկարգումն ավարտեն ու Նիկոլ Փաշինյանը բարետես տեսարան տեսնի, հանրապետության տարբեր վայրերից , այդ թվում՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից Կիրանց բանվորներ են բերել, նրանց օրական 25 հազար դրամ վճարել։ Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

--00—ՅՄ