ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից վերջին շրջանում ակտիվ ապատեղեկատվական հաղորդագրությունները նպատակ ունեն ինֆորմացիոն նպաստավոր դաշտ ստեղծել հնարավոր որևէ ագրեսիվ գործողության համար, եթե նման քաղաքական որոշում ունենան։ Նա չբացառեց, որ Խաղաղության պայմանագրի քննարկման ֆոնին հնարավոր է Բաքուն սադրանքի դիմի։
Հարցին, թե ի՞նչ սկզբունք կարող է քննարկվել Խաղաղության պայմանագրում և արդյո՞ք քննարկվում է այլ սկզբունք, ըստ սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջերս հրապարակված կանոնակարգի, Եղոյանը նշեց՝ այլ սկզբունք չի քննարկվում․ «Մեր շահերից բխում է «Ալմա-Աթայի» հռչակագրի ֆիքսումը, ինչը որ արել ենք, իսկ որևէ այլ սկզբունքի ֆիքսում կարող է տեղի ունենալ էլի կողմերի համաձայնությամբ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ