Գազայում հրադադար հաստատելու ելքն այժմ կախված է ոչ միայն ՀԱՄԱՍ-ից, այլև Իսրայելից․ Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ss

Գազայում հրադադար հաստատելու ելքն այժմ կախված է ոչ միայն ՀԱՄԱՍ-ից, այլև Իսրայելից, ԱՄՆ-ն հույս ունի վերջնական պատասխան ստանալ առաջիկա օրերին: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը։ 

«Այս պահին ինձ թվում է, որ երկու կողմերը պետք է համաձայնեցնեն այդ մնացած հարցերը, և մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում առաջին հերթին մեր գործընկերների՝ Եգիպտոսի և Կատարի հետ», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ում վրա է Վաշինգտոնը դնում հրադադարի հասնելու հիմնական պատասխանատվությունը:

Եվ ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին մենք կկիսվենք Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ մեր մտքերով, մենք երեքով կքննարկենք, թե ինչպես լուծել չլուծված մնացած հարցերը», - հավելել է Բլինքենը։ 

--00--ՍՊ