ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Արևմուտքը պնդում է, որ մարդու իրավունքների խախտմամբ խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել։ Արցախցիների ոսկորների վրա չի կարող խաղաղություն հաստատվել, նման փաստաթուղթը առ ոչինչ է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
«ԵԱՀԿ-ն որպեսզի հաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, պետք է լուծում տա Արցախի կարգավիճակի հարցին, իսկ Բաքուն մերժում է, ասում է՝ ուղիղ երկխոսությամբ առաջ կգնանք, դրա համար նոր ձևաչափ են ընտրում, Ալիևի փրկությունը Հայաստանն է։
Փաշինյանն առաքելություն ունի, դա է անում՝ հայ ժողովրդին հաշտեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մերժել Հայոց ցեղասպանությունը, Արցախի ինքնորոշման իրավունքը և աչքերը փակել զոհերի փաստի վրա»,- նշեց քաղաքական գործիչը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ