ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ իշխանությունը որոշել է վերագործարկել Սիսիանի օդանավակայանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«ՀՀ ՏԿԵՆ–ի և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ուսումնասիրվել է Գորիսի և Սիսիանի օդանավակայանների վերագործարկման հարցը, և որոշվել է առաջին փուլով վերագործարկել Սիսիանի օդանավակայանը»,– ասված է նախարարության պատասխանում։
Գերատեսչությունից նաև նշել են, որ «Սիսիան» և «Գորիս» օդանավակայանների միջև ընտրություն կատարելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այդ օդանավակայաններից մեկը հանդիսանալու է նաև որպես Կապանի «Սյունիք» օդանավակայանի պահուստային օդանավակայան։
«Ընտրության ժամանակ ուսումնասիրվել են 2 օդանավակայանների եղանակային պայմանները, ինչի արդյունքում պարզվել է, որ Գորիսի օդանավակայանի և Կապանի «Սյունիք» օդանավակայանի եղանակային պայմանները գրեթե նույնն են, իսկ Սիսիանինը` անհամեմատ ավելի բարենպաստ»,– մանրամասնել են նախարարությունից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ