ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները չեն նախատեսում վերսկսել F-35 կործանիչների ձեռքբերման շուրջ բանակցությունները՝ անկախ նրանից, թե ով կդառնա Միացյալ Նահանգների նախագահ նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության աղբյուրը։
Անանուն բարձրաստիճան պաշտոնյան գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ 2021 թվականին գործարքի կնքմանը խանգարող հանգամանքները մնում են նույնը: Նա հավելել է, որ ԱՄԷ-ի կառավարությունն առայժմ չի նախատեսում շարունակել քննարկումներն ԱՄՆ-ի հետ:
Նրա խոսքով՝ այս հարցի վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր տեխնիկական պահանջներով, գործառնական սահմանափակումներով, ինչպես նաև ծախսերի և օգուտների գնահատմամբ:
--00—ՍՊ