ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News
Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին։
«Վարակվածի առողջական վիճակը կայուն է, հիվանդը բժիշկների հսկողության տակ է»,- ասել են երկրի ԱՆ-ից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կորոնավիրուսը Չինաստանում սկսել է տարածվել 2019 թ․ դեկտեմբերի վերջին: Չինաստանում վարակվածների թիվը հասել է շուրջ 6000-ի, որոնցից 1323-ը՝ մահացել է։
Վիրուսը տարածվել է ևս մի քանի երկրում։