ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Պետդեպարտամենտը պնդում է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ուղիղ մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը և զորքեր ուղարկել այնտեղ․
«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ ԱՄՆ-ն մտադիր չէ մասնակցել այդ պատերազմին։ Չենք պատրաստվում մեր զորքերն ուղարկել»,-հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ամերիկյան կողմը մտադիր է շարունակել աջակցություն ցուցաբերել Կիևին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան առանց Արևմուտքի օգնության ի վիճակի չէ հարվածներ հասցնել ՌԴ տարածքի խորքերը, քանի որ դրա համար նրան անհրաժեշտ են արբանյակներից հետախուզական տվյալներ և թռիչքային առաջադրանքներ: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ ոչ թե պարզապես բանավիճում են Կիևի կողմից Արևմտյան հեռահար սպառազինությունների հնարավոր օգտագործման շուրջ, այլ, ըստ էության, որոշում են՝ արդյո՞ք ուղիղ ներգրավվել ուկրաինական հակամարտության մեջ: Պուտինը նշել է, որ Մոսկվան որոշումներ կկայացնի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կառաջանան ՌԴ-ի համար։
--00—ՍՊ