ՀՀ-Վրաստան սահմանազատման հարցում առաջընթաց կունենանք, ընդհանուր ըմբռնում կա․ Փաշինյանը՝ Կոբախիձեին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«Հայաստան–Վրաստան սահմանազատման հարցում ունենք ընդհանուր ըմբռնում։ Այսօր Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հայտարարությունների ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը։ Գործընկերությունը հունվար ամսին հասցվեց ռազմավարական մակարդակի։ Հայաստանն ու Վրաստանը աներկբայորեն, փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ ունենք ընդհանուր ըմբռնում, որը, կարծում եմ, շատ կարևոր է», - իր խոսքում նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


 

--00—ԱՊ