ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Վրաստանի իշխանությունները նախկինում չէին կարող ասել ճշմարտությունը, որ Սաակաշվիլին է պատերազմը սկսել է Հարավային Օսիայում 2008 թվականին։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվականի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Հաագայում և Ստրասբուրգում ընթացող գործերով պայմանավորված՝ մենք խուսափեցինք այս թեմայի շուրջ հաստատուն և ճշգրիտ հայտարարություններից, բայց երբ տեսնում ենք, որ նախ՝ դատավարությունները ավարտվել են, և երկրորդ՝ նույն քաղաքական ուժը հիմա նորից փորձում է պատերազմ սանձազերծել։
Մենք չենք կարող մեզ թույլ տալ չասել վրաց հասարակությանը ողջ ճշմարտությունը, որ 2008 թվականի օգոստոսի 7-ին Սահակաշվիլիի ռեժիմն էր, որ սկսեց պատերազմը Վրաստանում»,- ասել է Կոբախիձեն։
--00—ԱՊ