ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի համար նախատեսված ամերիկյան Nike սպորտային ապրանքանիշի նոր՝ երրորդ խաղային համազգեստը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Բարսելոնայի կանանց թիմի նվաճումներն ոն ոգեշնչել կատալոնական ակումբի երրորդ մարզահագուստի ստեղծմանը:
Այս տարվա երրորդ հանդերձանքը խորհրդանշում է բարգավաճում, աճ և առաջընթաց հավասարության համար պայքարում: Կանաչ գույնը, որը ասոցացվում է հույսի և նորացման հետ, խորհրդանշում է կանանց իրավահավասարության և համերաշխության նոր դարաշրջանի ծնունդը և վերահաստատում է հավատարմությունը բարեկեցիկ ապագային՝ անկոտրում միության միջոցով»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
--00—ԼՀ