Լիբանանում պայթյունի նոր ալիքի հետևանքով կա 20 զոհ, 450 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Screenshot_1

Բեյրութում և Լիբանանի այլ հատվածներում սեպտեմբերի 18-ին պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհել է առնվազն 20 մարդ, վիրավորվել ավելի քան 450 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նոր հարձակման ժամանակ պայթել են ռացիաներ և արևային կայաններ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ հարձակումներն իրականացրել է Իսրայելը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին, սակայն զոհերի շարքում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյունից 12 մարդ էր զոհվել, 2800 մարդ՝ վիրավորվել։

Նոր պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բեյրութում, երբ հուղարկավորում էին «Հեզբոլլահ»-ի երեք անդամի և մեկ երեխայի, որոնք սպանվել էին նախորդ օրը փեյջերների պայթյունի հետևանքով։ Ըստ AP-ի լուսանկարչի՝ Սիդոն ծովափնյա քաղաքում պայթել է մեքենա և բջջային հեռախոսների խանութ։ Իսկ երկրի հարավում մեկ աղջիկ վիրավորվել է արևային կայանի պայթյունից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ