ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
«Հայաստանն ու Կիպրոսը տարիներ շարունակ ձևավորել են բովանդակալից հարաբերություններ անվտանգության ոլորտում»։ Այս մասին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Կիպրոսի ՊՆ ղեկավար Վասիլիս Պալմասը։
«Մեր համագործակցությունը ներառում է փոխադարձ այցեր, ընդհանուր զորավարժություններ, ինչպես նաև պաշտպանական ոլորտի գնումները։ Կա ներուժ համագործակցության խորացնել, ընդլայնել զորավարժությունները, կրթական ոլորտում խորացնել հարաբերությունները»,- ասաց Կիպրոսի ՊՆ գերատեսչության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ