ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Կիպրոսի պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Այցի ավարտին նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Անհասկանալի է, որ հայերի և քաղաքակիրթ մարդկության դեմ այս սոսկալի ոճրագործության հեղինակներն ու հրահրողները դեռ հերքում են իրենց գործողությունները և արհամարհում իրենց ստոր ցեղասպան քաղաքականությունը ճանաչելու կոչերը»,– ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ իր ուղերձում ասել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:
--00--ԱԹ