ՌԴ-ն ու Չինաստանը քննարկել են Արկտիկայում համատեղ նախագծերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

s

Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը քննարկել են Արկտիկայում էներգետիկայի, ներդրումների և տրանսպորտի ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ մտքերի փոխանակումը տեղի է ունեցել Պեկինում ռուս-չինական արտաքին գործերի միջնախարարության խորհրդակցությունների շրջանակում, որոնք անցկացրել են ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Նիկոլայ Կորչունովը և Չինաստանի ԱԳՆ-ի Պայմանագրի և իրավաբանական վարչության տնօրեն Մա Սինմինը։

«Կողմերը մանրամասն քննարկել են մեծ լայնություններում համատեղ նախագծերի իրականացումն, առաջին հերթին էներգետիկայի, ներդրումների, գիտության, տրանսպորտի, ներառյալ Հյուսիսային ծովային երթուղու ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման, ինչպես նաև Արկտիկական խորհրդի շրջանակներում հետագա փոխգործակցության հեռանկարները»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը Արկտիկայի օրակարգի այս և այլ հրատապ հարցերի շուրջ կշարունակի ամրապնդվել:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


 

--00—ՍՊ