ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
--00—ԼՀ